ՄԻ պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել իր գործընկերներին Թեհրանից Կիեւ թռչող օդանավի կործանման համար
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների իր գործընկերներին Թեհրանից Կիեւ ուղեւորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետ կապված։
«Խորապես ցավակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ուկրաինական Boeing-737-800 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Ցավով ընդունեցինք մարդկային մոտ 180 զոհերի պատճառ դարձած ողբերգության մասին լուր:
Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ եւ մաղթում եմ հոգու տոկունություն»,- ասված է ցավակցական հեռագրում։