Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանում օդանավի աղետից զոհվածների հարազատներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում այսօր կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին։
«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտ տեղի ունեցած քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին։ Հայ ժողովրդի եւ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում ողբերգական միջադեպի զոհերի ընտանիքներին եւ հարազատներին»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշերը Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանվել էր դեպի Կիեւ չվերթ իրականացնող ուկրաինական Boeing 757 ինքնաթիռը։ Զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ ավելի քան 170 մարդ։