Եվրահանձնաժողովի ղեկավարն ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել զենքի կիրառումը
Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է անհապաղ դադարեցնեն զենքի կիրառումը՝ իրավիճակը կարգավորելու նպատակով երկխոսություն սկսելու համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զենքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի՝ երկխոսության հնարավորություն ստեղծելու համար: Մենք կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ բանակցությունները վերսկսելու համար»,- ասել է նա: