47-ամյա Քեմերոն Դիասն առաջին անգամ մայր է դարձել, բայց կարծես դիմել է փոխնակ մոր ծառայության
Օրերս հայտնի է դարձել, որ 47-ամյա Քեմերոն Դիասն առաջին անգամ մայր է դարձել։ Սակայն պարզվում է՝ դերասանուհին երկրպագուներին մոլորության մեջ է գցել, քանի որ ինքը չէ լույս աշխարհ բերել երեխային։
Երկրպագուները զգացել են, որ ինչ-որ բան այն չէ, երբ աստղը ոչ առաջնեկի, ոչ ծննդատան սենյակից լուսանկար չի հրապարակել, ինչն ընդունված է հայտնիների մոտ։ Դերասանուհին պարզապես գրել է, որ շատ ուրախ է երեխայի լույս աշխարհ գալու համար։
Որոշ լրատվամիջոցներ եզրակացության են հանգել, որ 47-ամյա կինոաստղն, ամենայն հավանականությամբ, չի կրել ու լույս աշխարհ չի բերել երեխային, այլ օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։ Համացանցում են հայտնվել Քեմերոնի լուսանկարները, որոնք արվել են նոյեմբերի 22-ին։ Դրանցում նա պատկերված է սեւ տոպով եւ բարձր գոտիով կիպ ջինսե տաբատով՝ այդքան ուշ շրջանի հղիությանը բնորոշ ոչ մի նշան։ Այդ ժամանակ նա արդեն պետք է հղիության ութերորդ ամսում լիներ, գրում է Fakty-ն։