Մենք լարվածության ավելացում եւ պատերազմ չենք փնտրում. Զարիֆ
Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ԱՄՆ երկու ռազմակայաններին, որոնցից կատարվել էր վախկոտ հարձակումն իրանցի քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, բայց մենք լարվածության ավելացում կամ պատերազմ չենք փնտրում։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
«Պաշտպանելով իրեն եւ ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ Իրանը միջոցներ է ձեռնարկել հարվածելու այն ռազմակայանին, որտեղից տեղի է ունեցել զինված եւ վախկոտ հարձակումը մեր քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»,- գրել է նա Թվիթերում։
«Մենք լարվածության ուժեղացում կամ պատերազմ չենք փնտրում, բայց մենք պաշտպանում ենք մեզ ցանկացած ագրեսիայից»,- ավելացրել է նա։