Իրանի շուրջ իրավիճակի սրումը ձեռնտու չէ համաշխարհային տնտեսությանը. փորձագետ
Իրանի շուրջ իրավիճակի սրումը ձեռնտու չէ համաշխարհային տնտեսությանը: Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Գարիկ Միսակյանը:
Նրա կարծիքով՝ Պարսից ծոցում ցանկացած լարվածություն կարող է խորացնել տնտեսական վիճակը ոչ միայն տվյալ տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում: «Հարձակման առաջին րոպեներից սկսվել է համաշխարհային շուկայում նավթի թանկացումը, ինչի հետեւանքով բորսայում խնդիրներ են առաջացել»,- նշեց փորձագետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաղդադում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ավիահարվածի հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքի տարածում ամերիկյան 2 բազաների ուղղությամբ: