Մեգան Մարքլն ու արքայազն Հարին կրկին բաց են թողել Քեյթ Միդլթոնի ծննդյան օրը
Հունվարի 9-ին արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի ծննդյան օրն է։ Ըստ սովորության՝ նա միշտ տոնն ավելի վաղ է կազմակերպում։ Նախքան միջոցառումը Քեյթ Միդլթոնն ու նրա ամուսինը Սանդրինգեմի եկեղեցի են գնացել, ուր եկեղեցական արարողության են մասնակցել։ Իսկ եկեղեցի այցելելուց հետո զույգը հյուրերի հետ հանդիպել է Անմեր հոլ քաղաքամերձ կեցավայրում, ուր տեղի է ունեցել տոնը, գրում է Teleprogramma-ն։
Ուշագրավ է, որ արդեն երկրորդ տարին շարունակ Քեթրինի ծննդյան օրվա չեն մասնակցում արքայազն Հարին ու նրա կինը՝ Մագան Մարքլը։ Նրանց բացակայությունը վհատեցրել է հյուրեին, քանի որ շատերը գիտեն Միդլթոնի ու նրա ամուսնու եղբոր ջերմ փոխահարաբերությունների մասին։
Ըստ վարկածներից մեկի՝ Սասեքսի դուքսի ու դքսուհու բացակայության պատճառն այն է, որ նրանք մինչ այժմ Կանադայում են գտնվում։ Միայն թե բրիտանական որոշ տաբլոիդներ պնդում են, որ հայտնի զույգը նույնիսկ հրավիրված չի եղել։