Նաիրա Զոհրաբյանը անտեղյակ է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի բովանդակությունից
Ազգային ժողովի Եվրաինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը անտեղյակ է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը:
«168 ժամ» պարբերականի հետ զրույցում Զոհրաբյանն ասել է, որ ինքը այդ հարցով դիմել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, որը խոստացել է, թե համաձայնագիրը կհրապարակվի պատեհ պահին: Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ այդ պատեհ պահը կլինի մինչև նախաստորագրումը և ոչ թե դրանից հետո:
Առավել մանրամասն «168 ժամ» թերթի այսօրվա համարում: