Թրամփը բախվել է ամենասուր արտաքին քաղաքական ճգնաժամին
ԱՄՆ եւ Իրանի հարաբերություններում լարվածության աննախադեպ էսկալացիան, որը ամերիկացիների կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրաքում ամերիկյան բազաներին հրթիռային հարվածներով վերածվել է Վաշինգտոնի եւ Թեհրանի բացահայտ ռազմական դիմակայության, դարձել է Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի ամբողջ ժամանակահատվածում ամենասուր արտաքին քաղաքական ճգնաժամը:
The Washington Post պարբերականի սյունակագիր Ջոշ Ռոգինը նշում է, որ «չնայած Սոլեյմանիին սպանելու Թրամփի որոշման մարտավարական առավելությանը, այդ հարվածի բարդ հետեւանքները կառավարելու կամ վտանգավոր ռազմավարության աջակցության համար կոնսենսուս ստեղծելու հարցում Թրամփի վարչակազմի անընդունակությունը դառնում է ավելի ու ավելի ակնհայտ»:
Վաիշնգտոնցի այս լավ տեղեկացված մեկնաբանի կարծիքով՝ Ամերիկայի եւ իսլամական հանրապետության միջեւ հակասությունների սրումը ցայտուն ցույց է տվել Սպիտակ տան գործողությունների հետեւողականությունը շարքային ամերիկացիներին Սոլեյմանիի վերացման պատճառներն ու հանգամանքները բացատրելիս։ Բացի այդ, ակնհայտ էր փաստը, որ ԱՄՆ-ը այդ քայլի արտաքին քաղաքական հետեւանքների չեզոքացման գործողությունների նախապատրաստված պլան չուներ, ինչպես նաեւ ակնհայտ էր այն, որ Դոնալդ Թրամփը ձգտում է քաղաքականացնել այդ թեման եւ Բարաք Օբամայի նախկին վարչակազմի վրա բարդել ամերիկա-իրանական հարաբերությունների ներկայիս սրման մեղքը, տեղեկացնում է RG-ն։
Ինչպես նշում են վաշինգտոնյան շատ վերլուծաբաններ, ԱՄՆ գործող վարչակազմը լիակատար դիսֆունկցիայի մեջ է եւ հազիվ թե ի վիճակի է արդյունավետ լուծել ստեղծված արտաքին քաղաքական ճգնաժամը, որը շատ լուրջ խնդիր կդառնար անգամ Սպիտակ տան համախմբված եւ ադրյունավետ աշխատող թիմի պարագայում։