Ամերիկյան քաղաքացիական օդանավերին արգելել են թռիչքներ իրականացնել Իրանի և Իրաքի օդային տարածքներում
ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելել է ամերիկյան քաղաքացիական օդանավերին թռիչքներ իրականացնել Իրաքի եւ Իրանի օդային տարածքներում, Պարսից ծոցի եւ Օմանի ծոցի ջրերի վրա։
«ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը շարունակում է ուշադիր հետեւել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին»,-ասված է հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սահմանափակումը մտցվում է կապված Մերձավոր Արեւելքում բարձր ռազմական ակտիվության եւ քաղաքական լարվածության աճի հետ, որը սպառնալիք է ամերիկյան քաղաքացիական ավիափոխադրողների գործունեության համար՝ հնարավոր սխալ հաշվարկների եւ օդանավերի ոչ ճիշտ իդենտիիկացիայի պատճառով։