180 ուղևորով ուկրաինական Boeing 737-ը կործանվել է Թեհրանի օդանավակայանի մոտակայքում
Ուկրաինական ինքնաթիռը, որում 180 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։
Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, Boeing 737-ը կործանվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։
Flightradar24.com-ի տվյալներով, օդանավը թռիչք է կատարել Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից 6:42 տեղական ժամանակով՝ մեկուկես ժամ հետաձգումով, ապա անհետացել թռիչքից երկու րոպե անց բոլոր ցուցիչներից և էկրաններից:
Նշենք, որ օդանավը շահագործման է հանձնվել 2016 թվականին: