EgyptAir ավիաընկերությունը դադարեցրել է Բաղդադ չվերթները
EgyptAir եգիպտական ավիաընկերությունը անվտանգության նկատառումներով հունվարի 8-10-ը դադարեցրել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ թռիչքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավիափոխադրողի հայտարարությունը:
«Անվտանգության ոլորտում անկայուն իրավիճակի հետ կապված, որի հետ բախվել է իրաքյան Բաղդադ քաղաքը, որոշում է ընդունվել դադարեցնել EgyptAir ավիաընկերության չվերթներն այդ քաղաք՝ սկսած չորեքշաբթի՝ հունվարի 8-ից մինչեւ ուրբաթ՝ հունվարի 10»,- նշված է փաստաթղթում:
Հայտարարության համաձայն՝ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը բոլոր շահագրգիռ կառույցների հետ համատեղ հետեւում է իրավիճակին եւ իրավիճակի բարելավման դեպքում ավիահաղորդակցության վերականգնման որոշում կընդունի: Այդ օրերին չվերթներ ամրագրած ուղեւորներին առաջարկվում է դիմել ավիաընկերություն, թռիչքի օրը փոխելու համար: