Թուրքիայի հետ կապված ահաբեկիչները սիրիացի ֆերմերներից 38 տոննա բերք են գողացել. ՍԱՆԱ
Թուքական ռեժիմի հետ կապված ահաբեկչական խմբավորումները Սիրիայում ֆերմերներից 38 տոննա բերք են գողացել, հայտնում է ՍԱՆԱ-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում Ռաս էլ Այն քաղաքի արվարձանում:
Գործակալությունը հայտնել է, որ թուրքական ուժերը երկրի տարածք են մտցրել նաեւ 16 զինվորական մեքենաներով պահախումբ, որոնց մի մասը շարժվել է հարավ, իսկ մյուսը՝ Էլ Հասաքա քաղաքից հյուսիս: