Իրանի դեմ պատերազմը միայն կամրապնդի Մերձավոր Արեւելքում իսլամական զինյալների դիրքերը. Մեծ Բրիտանիաի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը միայն կնպաստի Մերձավոր Արեւելքում իսլամական զինյալների դիրքերի ամրապնդմանը, հայտնում է Reuters-ը:
«Այն, ինչ ծրագրում ենք անել՝ Իրանի հետ լարվածության ապաէսկալացիայով զբաղվելն է եւ Իրաքի հետ հարաբերությունների ամրապնդումը, որ չկորցնենք ԻԼԻՊ-ի դեմ պայքարի արդյունքում դժվարությամբ ձեռք բերված նվաճումները»,- նշել է Ռաաբը:
Նա նաեւ նկարագրել է Իրանի դեմ հավանական պատերազմի սցենարը:
«Մենք մտավախություն ունենք, որ եթե տեղի ունենա լայնածավալ պատերազմ, ապա այն անչափ մեծ վնաս կպատճառի, եւ միակ հաղթողները կլինեն ահաբեկիչները, մասնավորապես՝ ԻԼԻՊ-ը»,- նշել է բրիտանացի նախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները վատթարացել են հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածից հետո, որի հետեւանքով զոհվել էին ԻՀՊԿ «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, «ալ Հաշդ աշ Շաաբի»-ի (Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիա) հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա 10 կողմնակիցներ: