ԱՄՆ նախագահի ԱԱ հարցերով խրհրդականը հայտնել է, որ Սուլեյմանին ծրագրում էր ամերիկացի դիվանագետների սպանությունը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդարան Ռոբերտ Օ՛Բրայենը Fox News հեռուստաալիքի «Fox & Friends» ծրագրի եթերում հանդես է եկել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի պաշտպանությամբ՝ հայտարարելով, որ իրանցի գեներալը ծրագրել էր ամերիկացի դիվանագետների եւ զինծառայողների սպանությունը:
«Նախագահի առաջին գերակայությունը մշտապես եղել է ամերիկացի քաղաքացիների պաշտպանությունը, եւ հետախուզության տվյալներով ու մեր տրամադրության տակ եղած տեղեկություններով, որոնք անչափ հիմնավորված էին, Սոլեյմանին եւ մյուսները, որոնց հետ նա գործ է ունեցել, ծրագրել են առաջիկա օրերին սպանել զգալի թվով ամերիկացի դիվանագետների եւ զինվորների»,- հայտարարել է Օ՛Բրայենը:
Նրա խոսքով՝ հենց այս պատճառով է Սուլեյմանին ուղեւորվել Դամասկոս, Բեյրութ եւ Բաղդադ, որ կապ հաստատեր մարդկանց հետ՝ ամերիկյան օբյեկտների վրա հարձակվելու նպատակով, որտեղ գտնվում էին դիվանագետներ, զինվորներ, նավաստիներ, ՌՕՈՒ եւ առափնյա պահպանության զինծառայողներ: