ԱՄՆ-ն մտադիր է Իրաքում օդանավակայան կառուցել B-52 ռմբակոծիչների համար. լրատվամիջոց
ԱՄՆ-ն մտադիր է B-52 ռազմավարական ռմբակոծիչների համար օդանավակայան կառուցել Իրաքի Անբար նահանգում Այն ալ Ասադ ավիաբազայում, հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը:
«Ամերիկյան զորքերը մտադիր են Անբար նահանգի արեւմուտքում Հայթ մարզի ալ Բաղդադի շրջանում Այն ալ Ասադ ավիաբազայում վիթխարի միջազգային օդանավակայան կառուցել B-52 ռազմավարական ռմբակոծիչների համար»,- նշել է աղբյուրը:
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Պենտագոնը նախատեսում է Մերձավոր Արեւելք ուղարկել B-52 ռմբակոծիչներ եւ 200 զինծառայողների: