Հարվի Վայնշտեյնին նոր մեղադրանքներ են առաջադրել
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեքսուալ ոտնձգությունների նոր մեղադրանքներ են առաջադրվել, հայտնում է CNN-ը։
Դատախազները Լոս Անջելեսում Վայնշտեյնի դեմ մեղադրանք են առաջադրել մի կնոջ բռնաբարության եւ մյուսի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար 2013թ.-ին։
Այս պահին ութ գործ է քննվում, որոնք հարուցվել են պրոդյուսերի նկատմամբ, հայտնել են Լոս Անջելեսի շրջանային դատախազի գրասենյակից։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նյու Յորքում սկսվել է Վայնշտեյնի նկատմամբ դատական պրոցեը։
Հոլիվուդյան պրոդյուսերի շուրջ աղմկոտ սկանդալը բարձրացել էր 2017թ.-ին, նրան սեռական ոտնձգության մեջ մեղադրել է ավելի քան 80 կին։