«Ես սիրում եմ քեզ». Նախկին կինը վերադարձել է Արմեն Ջիգարխանյանի մոտ
Տատյանա Վլասովան՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը, Լաս Վեգասից վերադարձել է նրա մոտ՝ Մոսկվա։ Նրանք ամանորյա տոները միասին են անցկացնում, հայտնում է KP.ru-ն։
Վլասովան սիրելիին կարմիր, բրդյա գուլպաներ է բերել։ Եվ լուսանկարներով ու իրերով լի մեծ ճամպրուկ. ծրագրում է Մոսկվայում երկար ժամանակ անցկացնել։ Արմեն Բորիսովիչը պնդում է, որ Տատյանան տեղափոխվի։ Չնայած նախկին ամուսինները բաժանված են, Ջիգարխանյանը նախքան Վլասովայի ժամանումը խնամողի մոտ մշտապես վերահսկել է ժամանակը. «Տատյանան՝ իմ կինը, ե՞րբ կժամանի»։ Ընկերները, նայելով նրանց, կատակում են՝ փեսացու ու հարսնացու, նորապսակներ։
«Բառացիորեն երեք օր առաջ նա ինձ կյանքում առաջին անգամ ասաց. «Ես քեզ շատ եմ սիրում»։ Երբեք սեր չէր խոստովանել։ Ոչ թե այն պատճառով, որ չէր սիրում, պարզապես ասում էր, որ սերն ապացուցում է վերաբերմունքով ու քայլերով…»,- «Пусть говорят» շոուի ընթացքում իր տեղափոխությունը բացատրել է Տատյանան։
Վլասովան պատմել է, որ լուրջ ապրումներ է ունեցել, երբ ամուսինն ու Վիտալինան ամուսնացել են. «Եթե դա ինձ չի սպանել, նշանակում է՝ ավելի ուժեղ է դարձրել… Ճիշտ է, ես կարծում էի, թե կմեռնեմ…»: