ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է Իրաքից զորքերի դուրսբերման մասին. ԶԼՄ
ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է Իրաքից զորքերի դուրսբերման մասին՝ նշելով, որ կզբաղվի ուժերի տեղաբաշխմամբ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրաքի պաշտպանության նախարարությանն ուղղված նամակին, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ:
«Պարոն, ի պաշտպանություն Իրաքի Հանրապետության ինքնիշխանության եւ Իրաքի խորհրդարանի եւ վարչապետի խնդրանքով՝ Միացյալ համատեղ օպերատիվ խումբը մոտ օրերս կամ շաբաթներս կզբաղվի ուժերի տեղաբաշխմամբ: Մենք հարգում ենք մեր հեռացման մասին ձեր ինքնիշխան որոշումը»,- նշվում է ԱՄՆ ծովային կորպուսի բրիգադային գեներալ Ուիլյամ Սիլիի նամակում:
Գործակալությունը նշում է, որ նամակի իսկությունը հաստատել է Իրաքի ռազմական աղբյուրը: