Գեներալ Սոլեյմանին փայլուն ռազմավար էր. ամերիկացի պրոֆեսոր
Հարավային Ալաբամայի համալսարանի քաղաքական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Նադեր Էնտեսսարը պատմել է ԱՄՆ ավիահարվածի հետեւանքով զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հնարավորությունների մասին, գրում է Mehr-ը:
«Գեներալ Սոլեյմանին հետմիապետական Իրանի ամենաազդեցիկ ռազմավարն էր: Նա հիանալի պրոֆեսիոնալ էր, որն իր կյանքն էր նվիրել հանուն Իրանի պաշտպանության եւ տարածաշրջանում ազգային շահերի: Նա փայլուն ռազմավար էր»,- նշել է պրոֆեսորը:
Գործակալությունը նշում է, որ Սոլեյմանին մեծ դեր է ունեցել ԱՄՆ ծրագրերին եւ տարածաշրջանային քաղաքականությանը հակազդելու գործում:
Շատերի կարծիքով՝ Սոլեյմանին ոչ միայն ազգային հերոս էր, այլ ԻՊ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի գործում մեծ դեր ունեցած անձնավորություն:
Թեհրանում այսօր հրաժեշտ են տվել գեներալ Սոլեյմանիին: