Թեհրանում հրաժեշտ են տվել գեներալ Սոլեյմանիին
Այսօր Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին:
Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:
Գեներալի աղջիկը՝ Զեյնաբ Սոլեյմանին, հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել է «սեւ օրերի» մասին, հաղորդում է BBC News-ը:
«Խելագար Թրամփ: Չկարծես, թե ամեն ինչ կավարտվի հորս տառապալի մահով»,- հայտարարել է Զեյնաբ Սոլեյմանին:
«Ամերիկացիներն իսկապես չեն գիտակցում՝ ինչ լուրջ սխալ են թույլ տվել»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Նշվում է, որ հրաժեշտից հետո գեներալի մասունքները կտեղափոխեն Կում, որը համարվում է շիաների կենտրոններից մեկը:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունը: