Մենք պետք է հակազդենք ամերիկյան ագրեսիային եւ միջամտությանը. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը հակազդելու կարեւորության մասին, հաղորդում է Mehr-ը:
«Մենք պետք է հակազդենք ամերիկյան ագրեսիային, միջամտությանը»,- ասել է նա՝ բարձր գնահատելով Իրաքի խորհրդարանի որոշումը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին:
Իրանի նախագահի խոսքով՝ այդ որոշումը սկիզբ կդնի տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: