«1917» ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել լավագույն դրամա անվանակարգում
Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» պատմական դրաման, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին, արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն դրամա» անվանակարգում։ Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցիացիայի մրցանակը հանձնվել է Լոս Անջելեսում, մրցանակաբաշխությունը եթեր է հեռարձակվում NBC-ով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հաղթողի հետ մրցում էին Նոա Բաումբախի «Ամուսնական պատմության» ընտանեկան դրաման, Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի»-ն, Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը» եւ Ֆերնանդու Մեյրելիշի «Երկու պապը»։ Մենդեսը նաեւ մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար։
Խոակին Ֆենիքսը մրցանակ է ստացել «Դրամայի լավագույն դերասան» անվանակարգում «Ջոկեր» ֆիլմում դերակատարման համար։ Ռենե Զելվեգերը, որը խաղացել է «Ջուդի» ֆիլմում, «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Դրամայի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը մրցանակ է ստացել «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում, իսկ նա ճանաչվել է լավագույն սցենարիստ։ Այդ ֆիլմում խաղացած Բրեդ Փիթը մրցանակի է արժանացել երկրորդ պլանի դերի համար։ Սա նրա յոթերորդ առաջադրումն ու երկրորդ հաղթանակն է «Ոսկե գլոբուս»-ում։
Թերոն Էջերթոնը, որը խաղացել է «Ռոքեթմեն» ֆիլմում, մրցանակի է արժանացել մյուզիքլում լավագույն դերակատարման համար։ Ռեփ կատարող Awkwafina-ն արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Կատակերգությունում կամ մյուզիլքում լավագույն դերասանուհի» մրցանակին «Ներում» ֆիլմում դերի համար։
«Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակագրում հաղթանակ է տարել հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոի «Մակաբույծները» ժապավենը։
Laika ընկերության «Կորսված օղակ» անիմացիոն ֆիլմն արժանացել է մրցանակի համապատասխան անվանակարգում։
HBO հեռուստաընկերության՝ հինգ սերիայից բաղկացած «Չեռնոբիլ»-ն արժանացել է մրցանակի կարճ սերիալների անվանակարգում։