Իրանը լիովին դուրս է եկել միջուկային գործարքից
Իրանը հայտարարել է միջուկային գործարքից լիովին դուրս գալու մասին, որը ստորագրվել է համաշխարհային տերությունների հետ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը կատարեց հինգերորդ եւ վերջին քայլը համաձայնագրի շրջանակում պարտավորությունների կրճատման հարցում՝ հանելով իր միջուկային ծրագրի զարգացման վերջին սահմանափակումները, տեղեկացնում է Mehr գործակալությունը։
«Այս պահից Իրանի միջուկային ծրագիրը կզարգանա բացառապես տեխնիկական պահանջների հիման վրա։ Իրանի համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ կշարունակվի, ինչպես եւ առաջ։ Եթե պատժամիջոցները հանվեն, իսկ Իրանը օգուտ ունենա գործարքի շրջանակում ամրագրված իր շահերից, իսլամական հանրապետությունը պատրաստ է վերադառնալ իր պարտավորություններին»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է գալիս գործարքից։