Էրդողանը հայտարարել է Լիբիա զինվորականներ ուղարկելու մասին
Թուրք զինվորականները շարժվել են դեպի Լիբիա, տեղեկացրել է նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ զինվորականները կզբաղվեն Ազգային համաձայնության կառավարության համակարգմամբ։
«Մեր նպատակը օրինական կառավարությանն աջակցելն է»,- ասել է պետության ղեկավարը CNN Turk հեռուստաալիքի եթերում։