Կոնգրեսը պետք է կանգնեցնի Թրամփին. ամերիկացի սենատոր
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի սենատոր Քրիս Մերֆին Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է գրառում, որում արտահայտել է իր դիրքորոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական 52 օբյեկտ գրոհելու սպառնալիքի վերաբերյալ ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա Իրանի հարձակվելու դեպքում։
«Որպես թիրախ խաղաղ բնակիչներին եւ մշակութային օբյեկտներն ընտրելը այն է, ինչ անում են ահաբեկիչները։ Դա ռազմական հանցագործություն է։ Թրամփը բախվում է ընտրության պատերազմի հետ։ Պատերազմ, որը լիովին նրա ձեռքի գործն է։ Պատերազմ, որը կհանգեցնի հազարավոր ամերիկացիների մահվան։ Կոնգրեսը պետք է կանգնեցնի նրան»,- գրել է Մերֆին։
Ընդ որում՝ սենատորը հայտարարել է, որ «Իրանը լիքն է չարամիտ չարագործներով, եւ Սոլեյմանին նրանցից ամենավատն էր»։
Սակայն, նշել է քաղաքական գործիչը, Իրանը ազգային պետություն է, եւ «պատճառը, որով Միացյալ Նահանգները չի սպանում այլ երկրների առաջնորդներին, այն է, որ դժվար է ջինին նորից լամպի մեջ մտցնել, եթե մի անգամ սպանությունը մի ինչ-որ նորմալ բան ես համարել»։