Խոշոր վթար Արմավիրում. 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց (Լուսանկարներ)
Այսօր, հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 12։40-ի սահաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի գլխավոր մուտքի մոտ բախվել են Mercedes մակնիշի 71 OC 100 համարանիշի և Mercedes մակնիշի 85 DS 777 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Էջմիածնի հիվանդանոցի բժիշկները և վիրավորներից 3-ին նրանք են տեղափոխել հիվանդանոց, իսկ 1-ին քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե պարսպին, մոտ 40 մետր առաջ ընթանալով, ընկել 1 մետր բարձրությունից։ Նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչներ՝ Արտակ Ասատրյանն ու Գառնիկ Մելքոնյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, խցանում չստեղծեն, որ փրկարարները կարողանան ազատ աշխատեն։