Աստղային ամենավատ մայրերը
Երբ լուսանկարներ ես տեսնում, որոնցում երջանիկ աստղերն իրենց երեխաների հետ են, թվում է, թե նրանք բոլորն իդեալական մայրեր են։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ, ինչի մասին կպատմենք ստորեւ։ Եվ այսպես․
Նիկոլ Քիդման
Թոմ Քրուզի հետ ամուսնության ընթացքում Նիկոլ Քիդմանը ոչ մի կերպ չէր կարողանում երեխա ունենալ։ Նա մի քանի անգամ հղիության ժամանակ կորցրել է երեխաներին եւ այդ ժամանակ զույգը որոշել է երեխա որդեգրել։ Սկզբում ընտանիքում հայտնվեց Իզաբելան, իսկ եւս երեք տարի անց՝ Քոնորը: Մի քանի տարի շարունակ Կրուզի եւ Քիդմանի լիարժեք ընտանիքը բավականին երջանիկ տպավորություն էր թողնում, բայց հետո ամուսինները ամուսնալուծվեցին, իսկ հետո նրանցից յուրաքանչյուրը կրկին ամուսնացավ: Թոմ Քրուզը եւ Քեթի Հոլմսի ամուսնության ընթացքում ծնվեց նրանց դուստրը՝ Սուրին, իսկ Նիկոլ Քիդմանը եւ Քիթ Ուրբանը՝ Սանդեյ եւ Ֆեյթ դուստրերին:
Որդեգրված երեխաները ոչ մեկին պետք չեկան։ Այսօր նախկին ծնողները նույնիսկ չեն հիշում, որ ժամանակին նման երեխաներ են ունեցել:
Մադոննա
Մադոննայի գլխավոր մոլուցքը, բացի ստեղծագործելուց իհարկե, միշտ եղել են տղամարդիկ, որոնք նրա կյանքում եւ տանը շատ են եղել: Երգչուհու հարաբերությունները սիրեկանների հետ, հաշվի առնելով նրա բուռն խառնվածքը, ուղեկցվում էին աղմկոտ սկանդալներով, իսկ երբեմն՝ ծեծկռտուքներով, ինչը կտրականապես դուր չէր գալիս նրա երեխաներին։ Ռոկոն (որդին), որին Մադոննան ծննդաբերել է կինոռեժիսոր Գայ Ռիչիից, առաջին իսկ հնարավորության դեպքում տեղափոխվել է հոր մոտ։ Վերջերս, մեկնաբանելով իր մոր Instagram-ում արված լուսանկարը, որտեղ նա պատկերված է որդեգրած երեխաների՝ Դեւիդի եւ Մերսիի հետ, Ռոկկոն գրել է. «Որքան լավ է, որ ես այլեւս այնտեղ չեմ ապրում»:
Երգչուհու դուստր Լուրդեսը նույնպես դեմ չէ հեռանալ մորից եւ ինքնուրույն կյանք սկսել, որում կլինի այն ամենը, ինչ նա սիրում է՝ ալկոհոլ, թմրանյութեր եւ երեկույթներ: Այն, որ նրա դուստրն այդպիսին է մեծացել, Մադոննան չպետք է ոչ մեկին մեղադրի, քանզի հենց նրա մատուցմամբ է Լուրդեսն առաջին անգամ թմրանյութեր փորձել եւ արդյունքում դարձել: Բացի այդ, դստեր մոտ առաջացած ծանր իրավիճակը շտկելու համար երգչուհին ոչինչ չի անում։ Հավանաբար նա ավելի կարեւոր հոգսեր ունի:
Ջենիֆեր Լոպես
Ջենիֆեր Լոպեսը մեկ անգամ խոստովանել է, որ երեխաներին՝ Մաքս եւ Էմմիի երկվորյակներին ունեցել է, ոչ թե մայր դառնալու ցանկությունից, այլ վախից, որ նա երբեք չի կարողանա մայրանալ։ Երեխաների լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց Ջեյ Լոն ուղեւորվել է համերգային շրջագայության՝ որդուն եւ դստերը թողնելով դայակի խնամքին։ Զարմանալի չէ, որ հենց նրան, այլ ոչ թե Լոպեսին փոքրիկները մանուկ հասակում անվանել են «Մայրիկ»։ Երբ երգչուհին եւ Մարկ Էնթոնին, որից նա ունեցել է իր երկվորյակներին, որոշել են ամուսնալուծվել, երեխաների վիճակն ավելի է վատացել: Ջեյ Լոն որոշելով նախկին ամուսնուն ապացուցել, թե ինչ է նա կորցրել ի դեմքս իրեն, սկսել է անդադար աշխատել։ Նա օր ու գիշեր անցկացրել է ձայնագրման ստուդիայում եւ հաճախ մեկնել հյուրախաղերի՝ մոռանալով, որ իրեն սպասում են Մաքսն ու Էմմին։
Քրիստինա Ագիլերա
Լրագրողները բազմիցս են Քրիստինա Ագիլերին վատ մայր անվանել, եւ կարծես, նրանք դրա հիմքերն ունեն։ Երգչուհու խոսքով՝ նա այնքան է ծանրաբեռնված աշխատանքով (հյուրախաղեր, ձայնագրման ստուդիաներ) եւ հանգստով (Քրիստինան սիրում է հոլիվուդյան երեկույթները), որ երեխաների համար ժամանակը գրեթե չի բավականացնում: Վերջին ժամանակներս Ագիլերան սկսել է ավելի շատ զբաղվել ընտանիքով, այնպես որ նրա դուստեր՝ Սամերի բախտը բերել է։ Նա հաճախ է տեսնում իր հայտնի մայրիկին: Իսկ ահա Մաքսը (որդին) ժամանակին շատ է տանջվել: Հարցազրույցներից մեկում Քրիստինան բողոքել է, որ նույնիսկ չի հասցնում երեխային սեղմել իր «մայրական կրծքին»։
Սակայն դրանով գործը չի սահմանափակվել։ 2011թ․-ի օգոստոսին երգչուհուն մեղադրել էին որդու հետ դաժան վերաբերմունքի մեջ։ Պապարացիներին հաջողվել էր Քրիստինային ու Մաքսին լուսանկարել Լոս Անջելեսի օդանավակայանում։ Տղան լաց է եղել ու դուրս է պրծել Ագիլերայի գրկից, իսկ աչքի տակ կապտուկ է նկատվել: Երգչուհին լուսանկարները հրապարակած պարբերականին դատի է տվել, իսկ նրա փաստաբանը պնդել է, որ երեխան ընկել է այգում, երբ նրա մայրը կողք կողքի չի եղել: Չնայած այս պատմության բոլոր արդարացումներին, հասարակության մեջ նստված է մնացել։