Մալմյոյում տապալել են Իբրահիմովիչի արձանը (Լուսանկարներ)
Շվեդիայի Մալմյո քաղաքում գիշերը սղոցել են իտալական «Միլանի» 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանի ոտքերը եւ տապալել այն, հաղորդում է Aftonbladet-ը։
«Մալմյոյի» սան Իբրահիմովիչը նոյեմբերին դարձել էր շվեդական «Համարբյու» ակումբի համասեփականատեր։ «Մալմյոյի» ֆանատները ֆուտբոլիստի այս քայլը համարում են դավաճանություն։ Դրանից հետո արձանը հայտնվել է բարբարոսների թիրախում։