Ամուսինը փչացրել է «Дом-2»-ի հղի աստղ Սաշա Օգանեսյանի Ամանորը
«Дом-2» նախագծի ամենաէպոտաժային զույգերից մեկը՝ Սաշա Չերնոն եւ Իոսիֆ Օգանեսյանը, ոչ այնքան հեշտ ժամանակաշրջան են ապրում: 2019-ի ավարտին Սաշան հայտարարեց իր անկանխատեսելի հղիության մասին:
«Հիմարություն է, ոչ թե Նոր տարի: Ոչ մի տոնական մթնոլորտ չեմ զգում, ամուսինս էլ խելքը թռցրել է, նյարդայնացնում է ինձ: Նոր տարին նշում ենք ինչ-որ ռեստորանում, հոգեւոր ոչինչ չկա, այնպիսի տպավորություն է, թե միայնակ եմ, չնայած մենք ամուսնացած ենք: Տրամադրությունս բարձացավ եւ ես հուզվեցի, երբ ինձ զանգահարեց եղբայրս. նրանք ընտանիքով միասին տոնում էին Նոր տարին»,-Instagram-ի իր հետեւորներին հայտնել է Սաշան:
Նա նաեւ հավելել է, որ հոգնել է հարաբերություններ պարզելուց եւ հիմա միայն հանգստություն է ցանկանում, մինչդեռ ամուսինը նախընտրում է աղմկոտ միջոցառումներ եւ ընկերական հավաքույթներ:
«Անկեծ՝ հոգնել եմ այս ամենից: Պետք է սկսել ինքդ քեզ սիրել: Ուզում եմ, որ իմ կողքին լինի հասուն, հանգիստ ու հավասրակշռված տղամարդ: Հանգստություն եմ ցանկանում: Չեմ ուզում, որ իմ սեփական ամուսինն ինձ հասցնի շնչահեղձության: Ինձ պետք չէ մեկը, որը դեռ չի հասունացել մինչեւ վերջ»,-ապագա մայրիկն այսպես է շարադրել իր մտքերը:
Իոսիֆը եւս արտահայտել է իր տեսակետը:
«Ինչպես միշտ՝ ես եմ մեղավոր: Այդպես ավելի հարմար է»,-մեկնաբանել է նա:
Չերնոյի ամուսինը ռեստորանից լուսանկար է հրապարակել, որում երեւում է, որ զույգը Ամանորը տոնել է նախագծից հայտնի մյուս մասնակիցների՝ Դանիլ Սախնովի եւ Տատյանա Ստրոկովայի հետ:
Սաշա Չերնոյին հաջողվել է նկատելիորեն նիհարել: Դրանից հետո նա հայտարարեց, որ պատրաստվում է բաժանվել, բայց զույգին հաջողվեց պահպանել ընտանիքն ու այժմ աստղը պատրաստվում է մայրանալ: