Տասնյակ հազարավոր իրանցիներ փողոցներ են դուրս եկել՝ սգալու Ղասեմ Սոլեյմանիի մահը (Լուսանկարներ)
Տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս են եկել երկրի քաղաքների փողոցներ՝ սգալու լեգենդար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի մահը Բաղդադում ամերիկյան ավիահարվածների պատճառով նրա զոհվելուց մի քանի ժամ հետո։
Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Թեհրանը խոստացել է դաժան վրեժ լուծել գեներալի մահվան համար։