Թրամփը պետք է բացատրի Սոլեյմանիի սպանության հրամանը. Ջո Բայդեն
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «պարզապես պայթուցիկ է նետել աղբաման»՝ հրամայելով սպանել ազդեցիկ իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիին Բաղդադում, տեղեկացնում է Bloomberg-ը։
«Ոչ մի ամերիկացի չի սգալու Սոլեյմանիի մահը։ Նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի եւ տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործությունների համար»,- ասվում է Բայդենի հայտարարությունում։ Բայց Թրամփը «պարտավոր է ամերիկացի ժողովրդին բացատրել մեր զորքերի եւ դեսպանությունների անձնակազմերի, մեր մարդկանց եւ մեր շահերի անվտանգության ապահովման ռազմավարությունն ու պլանը ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում, եւ մեր գործընկերներին ողջ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս»։
«Ես կապված չեմ հետախուզության հետ, եւ շատ բան անհայտ է մնում, բայց Իրանը, հասկանալի է, կցանկանա պատասխանել։ Մենք կարող ենք հայտնվել լուրջ կոնֆլիկտի եզրին Մերձավոր Արեւելքում»։