Բախվել են Opel Astra-ն և Mitsubishi Pajero-ն․ տուժած երեխայի վիճակը ծանր է
Հունվարի 2-ին Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, միմյանց են բախվել «Opel Astra G» եւ Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենաները, տուժել են քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
«Opel Astra G» (վարորդ՝ Գրիգոր Գ., ծնված 1995 թ.) և «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Մհեր Բ., ծնված 1961 թ.) մակնիշների ավտոմեքենաները միմյանց բախվելուց հետո դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ սահել հարակից ձորակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Արեն Ն.-ն (ծնված 2019 թ.) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, այնուհետև Արեն Ն.-ն տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Փրկարարներն «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևոր Թագուհի Թ.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բուժօգնության է դիմել Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ։
Բժիշկները Արեն Ն.-ի և Թագուհի Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Գրիգոր Գ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Մհեր Բ.-ինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: