Ադրբեջանում հիվանդանոցի սեփականատիրոջ որդին մահացու ծեծի է ենթարկել անվտանգության աշխատակցին
Ադրբեջանում մասնավոր կլինիկայի սեփականատիրոջ որդին մահացու ծեծի է ենթարկել անվտանգության աշխատակցին:
Ինչպես հաղորդում է Report-ը, «Արիստոկրատ» բժշկական կենտրոնում անվտանգության աշխատակից Նաբիեւին ծեծել է կլինիկայի սեփականատիրոջ 31-ամյա որդի Հասան Ռագիմլին: Նաբիեւին տարել են բժշկի մոտ առողջական վիճակի վատթարացումից հետո եւ ասել, որ Նաբիեւի մոտ սրտի կաթված է: Հետազոտելու ժամանակ տղամարդը մահացել է:
Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներից հետո պարզ էր դարձել, որ Նաբիեւի մահվան պատճառը ոչ թե սրտի կաթվածն էր, այլ ծեծի հետեւանքով ստացված տրավմաները: Հ.Ռագիմլին ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 120 հոդվածի հատկանիշներով: