Ամերիկացին պահանջում է փոխհատուցում հյուրանոցից, որում կայացել է սվինգերների երեկույթը
Կալիֆոռնիայի բնակիչը, որը բացահայտել է, որ հյուրանոցում, որտեղ նա համար էր վարձել իր ընտանիքի համար, տեղի է ունեցել «սվինգերների» ամանորյա երեկույթը, այժմ վրդովված է եւ փոխհատուցում է պահանջում:
«Մարդիկ, որոնք բավականաչափ գումար են ծախսում Hilton-ում կեցության համար, պետք է տեղյակ լինեն, թե ինչ է տեղի ունենում իրենց քթի տակ, հատկապես, եթե նրանք ընտանիք ունեն»,-ասել է չորս երեխաների հայրը, որը ցանկացել է անանուն մնալ FOX 40-ին տված հարցազրույցի ժամանակ: «Դուք գիտե՞ք, այնտեղ կա ջակուզի, իսկ ջակուզիում՝ խելագարներ»:
Տղամարդն ու նրա ընտանիքը բնակվում էր Սակրամենտոյի DoubleTree հյուրանոցում: Նույն այդ հյուրանոցում կազմակերպվել էր սվինգերների խնջույքը՝ շուրջ 800 մարդու համար նախատեսված: Սեռական երեկույթի մասնակիցները գտնվում էին առանձին գոտում, մյուս հյուրերից հեռու, սակայն անանուն վրդովված հայրը հայտարարել է, որ հյուրանոցի ղեկավարությունը պետք է նախազգուշացներ նրան, թե ինչ է տեղի ունենալու նույն կտուրի տակ: Նա փորձել է պայմանավորվել հյուրանոցի հետ գումարը վերադարձնելու մասին, սակայն դեռեւս նրան չի հաջողվել դա:
«Մենք խտրական վերաբերմունք չենք թույլ տալիս առանձին անձանց կամ խմբերի նկատմամբ, եւ մեր նպատակը հյուրընկալ եւ անվտանգ միջավայր ապահվելն է մեր հյուրանոցի բոլոր հյուրերի համար»,-հայտարարել է Hilton-ի ներկայացուցիչը: