Նիդերլանդները հրաժարվել են «Հոլանդիա» անվանումից
2020 թվականի հունվարի 1-ից «Հոլանդիա»-ն պաշտոնապես ստացել է Նիդերլանդներ անվանումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով NOS ռադիոկայանին։
Այժմ տեղի իշխանությունները, բուհերը, մասնավոր ընկերությունները եւ տպագիր պարբերականները պետք է կիրառեն «Նիդերլանդներ» անվանումը։ Կառավարությունը համարում է, որ այդ որոշումը կօգնի երկրին ազատվել թմրամիջոցների եւ մարմնավաճառության հետ կապված վայրի կերպարից։
Երկրի իշխանություններն արդեն գտնում են, որ այդ քայլը կվերաբաշխի զբոսաշրջիկների քանակությունը, քանի որ ներկայումս օտարերկրացիների մեծամասնությունն այցելում է հենց պատմական Հոլանդիա՝ Ամստերդամ, Հարլեմ եւ Հաագա, եւ այդ քաղաքները չեն կարողանում հաղթահարել զբոսաշրջիկների այդպիսի հոսքը։
Երկրի անվանման շուրջ բարեփոխումը կարժենա 200 հազար եվրո թագավորության բյուջեից։