Անաստասիա Վոլոչկովայի ամանորյա մերկ լուսանկարը չի տպավորել հետեւորդներին. (Լուսանկար)
Անաստասիա Վոլոչկովան պարզապես պաշտում է ծովային հանգիստը եւ ջերմ արեւը։ Հենց այդ պատճառով էլ Նոր տարվա նախօրեին մեկնել է շոգ Թաիլանդ։ Եվ իհարկե, չի դիմացել նստատեղը պատկերող լուսանկարը հրապարակելու գայթակղությանը։ Գայթակղիչ լուսանկարը նա քողարկել է ռոմանտիկ գրությամբ. «Երբ հնարավոր է մեկնել ու պարզապես ուրախանալ եւ սիրել»։
Ի՞նչ կարող ենք ասել։ Վոլոչկովան իր ոճում է։ Ինչպես եւ նրա հետեւորդները, որոնց մի մասն, ընդ որում, չի թաքցրել հիասթափությունը։ Մեկ այլ աստղի՝ Նաստյա Կամենսկիխի անկեղծ լուսանկարների ֆոնին ավելի լավ կլինի, եթե Վոլոչկովան ծածկվի։ «Տափակ է... գոնե չխայտառակվեր կամ մարզասրահ գնար», «Վախեցնող ոտքեր»,- գրել են Անաստասիա Վոլոչկովայի հեյթերները։