Բաղդադում հարյուրավոր ցուցարարներ փորձել են գրոհել ԱՄՆ դեսպանատան դարպասները, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Դեսպանատան մոտակայքում բախումները շարունակվում են:
Associated Press գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները շիաների կողմնակիցներն են, ովքեր բողոքում են ընդդեմ ԱՄՆ-ի օդային հարվածների, որոնք սպանել են «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման մի քանի անդամների:
Ցուցարարները վրաններ են տեղադրել դեսպանատան մոտ, քարեր ու շշեր նետել դիվանագիտական ներկայացուցչության շենքի ուղղությամբ, կոտրել տեսախցիկները: Նրանք նաև բացականչում են հակաամերիկյան կարգախոսներ, ինչպես նաև դեսպանատան շենքի պատերն ու պատուհաններին ներկերի միջոցով գրառումներ կատարել։