Առնվազն ինը մարդ է զոհվել Իրանում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով
Առնվազն ինը մարդ է զոհվել երեքշաբթի Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Mehr իրանյան գործակալությանը։
Ստացված տեղեկություններով՝ ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել երկրի մայրաքաղաքի՝ Թեհրանի ավտոմայրուղով դեպի Արեւելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն՝ Թեբրիզ, ընթանալիս։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 10 ուղեւորներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։