Այսօր այցելեցի իմ զորամասը, ուր պատիվ եմ ունեցել ծառայել. Սիմոնյան
«Այսօր այցելեցի իմ զորամասը, ուր պատիվ եմ ունեցել ծառայել 2000-2002 թվականներին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այս տարի էլ ինձ հասանելիք աշխատավարձի 30%-անոց պարգևավճարը տրամադրեցի և ARAY խանութից մի մեծ հեռուստացույց գնեցի մեր զինվորների համար, որը կտեղադրվի զորամասում:
Շնորհավոր, տղերք ջան, Աստված պահապան ձեզ ու մեր երկրին»,-նշել է նա։