Թուրքիայի խորհրդարանը կդիտարկի Լիբիա զորք ուղարկելու մասին օրինագիծը հունվարի 2-ին
Թուրքիայի Մեծ ազգային ժողովը (խորհրդարան) կդիտարկի Լիբիա զորք ուղարկելու մասին օրինագիծը հունվարի 2-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NTV-ին:
Ըստ տեղեկությունների՝ դրա համար պատգամավորներն արտահերթ ժողով եւ տվյալ օրինագծի հարցով քվեարկություն կանցկացնեն: Օրինագիծը երկուշաբթի ներկայացվել է խորհրդարանում: