Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Բելառուս նավթի եւ գազի մատակարարման հետ կապված հարցեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Բելառուս նավթի եւ գազի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է Բելթա-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույցի առաջին մասում Ամանորի կապակցությամբ շնորհավորանքներ են փոխանակել, իսկ երկրորդ մասում՝ քննարկել նավթի եւ գազի մատակարարումների հետ կապված կոնկրետ հարցեր: