Թրամփը դեկտեմբերի 29-ին Պուտինի հետ քննարկել է սպառազինությունների վերահսկման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է սպառազինությունների վերահսկման ռեժիմի աջակցման ջանքերի թեման։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Հոգան Հիդլիի երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը եւ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ռեժիմի աջակցման ապագա ջանքերը»,- նշվում է տեքստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։