Թաիլանդում ուժեղ կարկուտը վնասել է տասնյակ տներ
Թաիլանդի Չիանգրայ նահանգում տեղի ունեցած ուժեղ կարկուտը խաթարել է էլեկտրամատակարարումն ու զգալի վնաս հասցրել բնակելի կառույցներին, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով Thai PBS-ին:
Քամին տապալել է էլեկտրական սյուները, ինչպես նաեւ կոտրել մի քանի մեծ ծառ: Էլեկտրականությունը վերականգնելու համար մոտ 5 ժամ է պահանջվել տեղանքի դժվար հասանելիության պատճառով:
Կարկուտը կոտրել է տասնյակ տների եւ կառույցների տանիքներ: Տուժածներ չկան: Վնասի գնահատումը դեռեւս չի ավարտվել:
Օդերեւութաբանները չեն բացառում, որ մոտ օրերս եւս հնարավոր են փոթորիկներ եւ կարկուտ: