Բուզովան հայ սիրեցյալի հետ մեկնել է Կուրշեւել՝ հանգստանալու
Երգչուհի եւ հաղորդավարուհի Օլգա Բուզովան իր նոր սիրելիի՝ ազգությամբ հայ բլոգեր Դավիդ Մանուկյանի հետ մեկնել է Կուրշեւել՝ հանգստանալու: Ըստ Super.ru կայքի՝ օրերս սիրահարներին միասին նկատել են մոսկովյան Շերեմետեւո օդանավակայանում:
Դավիդի եւ Օլգայի սիրավեպի մասին վաղուց են խոսում: Խոսակցություններն այն մասին, որ բլոգերին եւ աստղին ավելին է կապում, քան պարզապես ընկերությունը, տարածվեցին դեռեւս օգոստոսից: Այդ ժամանակ Դավիդը նկարահանվեց Բուզովայի նոր տեսահոլովակում, որում հենց նրա սիրեցյալի դերում է:
Շատերը զարմացել էին՝ իմանալով, որ Օլգան հրաժարվել է մասնակցել ամանորյա կորպորատիվներին, մանավանդ, որ երգչուհու 40 րոպեանոց ելույթն արժե երկուս ու կեսից մինչեւ չորս միլիոն ռուբլի: Ինքը՝ Օլգան, նշել էր, որ պարզապես ցանկանում է հանգստանալ եւ վայելել կյանքը:
Ավելի վաղ Բուզովայի ընկերուհին պատմել էր հեռուստաաստղի եւ բլոգերի սիրավեպի մասին:
Լուսանկարները՝ hellomagazine.ru, Wi-Fi.ru