Հայաստանում հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների հարցը խնդրահարույց է, պատկերը՝ ցավալի (Տեսանյութ)
Հայաստանում հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների հարցը խնդրահարույց է, պատկերը՝ ցավալի:
Ծնելիության բնականոն սեռային հարաբերակցությունն է 100 աղջկա դիմաց 102-ից 106 տղան։ Հայաստանում այս ցուցանիշը շեղվել է դեռեւս 1990-ականների սկզբին։ Այսօր էլ Հայաստանում տարեկան չի ծնվում մոտ 1300 աղջիկ։
Վերջին 25 տարում Հայաստանում չի ծնվել մոտ 40,000 աղջիկ: Եթե ամեն ինչ այս տեմպերով շարունակվի, ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ մինչեւ 2060 թվականը չի ծնվի եւս 93,000 աղջիկ:
Իրազեկ քաղաքացիների միավորումը հրապարակել է տեսանյութ՝ այս խնդրահարույց հարցի շուրջ: