Ինչպես են Ամանորին պատրաստվում Կենդանակերպի նշանները
Խոյ
Խոյը կարող է 60 վայրկյանում մանրակրկիտ ծրագրել յուրաքանչյուր տոնական օրը՝ ընդհուպ մինչեւ Սուրբ ծնունդ: Նույնիսկ սուղ ֆինանսական միջոցները չեն խանգարի Խոյերին փառահեղ տոն կազմակերպել: Ընդ որում Խոյերին դրա համար շատ ժամանակ պետք չէ, նրանց մոտ այդ ամենը ինքնըստինքյան է ստացվում, առանց մեծ ջանքերի:
Ցուլ
Դասական Ցուլերի մոտ նույնպես տոնը նախապես է ծրագրված՝ կարելի է ասել դեռ մարտ ամսից: Ցուլը գիտի, թե ուր է գնալու, ինչ է հագնելու ու որ «ոչ մի դեպքում չի խմելու»: Բայց քանի որ «ոչ մի դեպքում չխմող» Ցուլ չի լինում, նույնիսկ լավ ծրագրված տոները կարող են անսպասելի ընթացք ստանալ:
Երկվորյակ
Նոր տարին Երկվորյակների մոտ անսպասելի է գալիս: «Մի՞թե այսօր արդեն դեկտեմբերի 31-ն է, այ քեզ բան, դեռ երեկ ամսի 10-ն էր »՝ անկեղծորեն զարմանում են երկվորյակները, որից հետո ընդամենը երեքուկես ժամում հասցնում են մտնել արդեն փակված վարսավիրանոց, քսան հոգու համար սեղան բացել ու ամանորյա պիես գրել հյուրերի համար՝ հա, ու մեկ էլ տոնածառ գնել: Իսկ հետո հոգնած նստում են բազկաթոռին ու ասում « Դե բավական է, իսկ հիմա ինձ խմելու բան տվեք, ֆաշիստնե՛ր»:
Խեցգետին
Խեցգետնի համար տոնը ինտիմ հասկացություն է ու այն ծրագրվում է համապատասխան ձեւով: Ամբողջ ամիսը Խեցգետինը կտանջվի մտածելով թե ինչ նվիրի ընկերներին ու հարազատներին, իսկ եթե նրանց հանկարծ դուր չգա եւ այլն եւ այլն: Բայց եթե հանկարծ դեկտեմբերի կեսերին ինչ -որ մեկը անզգույշ գտնվի ու Խեցգետնին հարբեցնի, ապա նա միանգամից վեր կածվի Խոյի ու կարող է պատահաբար Թաիլանդի տոմս գնել, իսկ ուշքի գալ փետրվարին՝ ասենք Սամուիում:
Առյուծ
Սռյուծը տոներին մտածված ու մանրակրկիտ է պատրաստվում: Ամենահամեղ ուտելիքը, ամենահետաքրքիր մշակութային ծրագիրը, ամենալավ նվերները: Ընդ որում Առյուծը իր մտերիմներից ոչինչ չի անակնկալի այս ամբողջ ճոխության դիմաց: Նրան բավական է, որ դուք հստակ գիտակցեք նրա գերազանցությունը:
Կույս
Կույսերի հարցում երկու գործոն կա՝ նախ նրանք պաշտում են տոները եւ հետո՝ նրանք այսպես ասած գործի մարդիկ են: Այնպես որ տոնը պատշաճ կազմակերպելու համար Կույսերը կարող են նույնիսկ արտահերթ վերանորոգում նախաձեռնել, իսկ հետո այնքան ուժասպառ լինել, որ ամանորյա գիշերը դեռ նոր սկսված՝ բազմոցին նստած կննջեն:
Կշեռք
Կշեռքը նոր տարին դիմավորելու տասը տարբերակներ կարող է մշակել ու դեռ մի երեքն էլ՝ պահուստային: Խնդիրը ընտրություն անելն է: Դրա համար էլ Կշեռքը հրաժարվում է բոլոր ծրագրերից ու ամեն ինչ ինքնահոսի թողնում: Այնպես որ այս իմաստով Կշեռքը թերեւս ամենաիմաստուն նշանն է ամանորյա պատրաստությունների համատեքստում:
Կարիճ
Կարիճը մանրակրկիտ է պատրաստվում Նոր տարուն: Ճիշտ է նա գիտի, որ ամեն դեպքում ինքն է լինելու ամանորյա գիշերվա աստղը, նույնիսկ եթե ցնցոտիներով կամ ներքնազգեստով ներկայանա հավաքույթին, բայցեւայնպես նա երբեք անպատրաստ չի լինի նման կարեւոր տոնին:
Աղեղնավոր
Աղեղնավորը նոր տարուն չի պատրաստվում:Դե, ինչքա՞ն կարելի է: Եվ այսպես, որոշում է Աղեղնավորը: Նախ ես մինչեւ ժամը երկուսը քնում եմ, հետո ուտում եմ, հետո հանգիստ իմ ֆեյսբուքն եմ կարդում, խմելով որեւէ համեղ ոգելից խմիչք: Հետո պառկում եմ քնելու, որպեսզի Նոր տարուն առույգ լինեմ: Դիմավորում եմ տարին, բոլորին համբուրում եմ ու պառկում քնելու: Ահա այսպիսի հրաշալի ծրագիր: Ոչ մի անգամ չի ստացվել, բայցեւայնպես հրաշալի է թե ինքնին, թե որպես երազանք:
Այծեղջյուր
Լինելով շատ իրատեսական մարդիկ՝ Այծեղջյուրները Նոր տարվան շատ մտածված են վերաբերվում: Հիմնական խնդիրն այն է, թե երբ է նրանց ծննդյան օրը: Եթե այն դեկտեմբերի 31-ին շատ մոտ է, ապա Այծեղջյուրները դժվար թե պատրաստ լինեն երկու անգամ գումար ծախսել խնջույքի համար: Չնայած այս հարցում թերեւս ամեն ինչ պայմանավորված է նաեւ հետեւյալ երկու հարցերի պատասխանից «Ինչքա՞ն փող ես ունեմ » եւ «ի՞նչ վիճակում է իմ լյարդը»:
Ջրհոս
Ջրհոսները նոր տարուն շատ մանրակրկիտ են պատրաստվում, բայց ոչ ընդունված իմաստով: Օրինակ կարգի են բերում իրենց մարմինը, տեսքը: Բանն այն է, որ Ջրհոսներն ամանորյա կերուխումին նախընտրում են սեքսը: Ու քանի որ նրանք սիրում են իրենց բոլոր արարքները բացատրել որեւէ հզոր էքզիստենցիալ տեսությունով, նրանք սեքսի օգտին իրենց ընտրությունը շատ հասարակ բայց սպանիչ փաստարկով են բացատրում «Տարին ինչպես դիմավորես, այդպես էլ կանցկացնես»: Բոլոր մյուս հնարավոր հետեւանքները նրանց համար ընդամենը մանրուքներ են:
Ձկներ
Գուցե կարելի է գնալ Սահակյանների տուն: Բայց Սահակյանների մոտ Հովհաննիսյաններն են լինելու, իսկ ես նրանց տանել չեմ կարողանում: Իսկ ակումբում հավաքվելը նշանակում է դիմանալ վատ երաժշտության, որը անջատել չես կարող, հիմար մրցույթներին ու անհամ աղցաններին: Իհարկե կարելի էր Նոր տարին նշել հին ընկերների հետ, ում արդեն վաղուց չեմ տեսել, բայց տեսքս հիմա համապատասխան չէ: Մի խոսքով՝ Ձուկը չգիտի, թե ինչպես դիմավորի Նոր տարին: Ձուկը դեռ չի որոշել, քանի որ նրա համար միշտ ամեն ինչ շատ բարդ է:
Աղբյուրը՝ pics.ru