Հայ շախմատիստների արդյունքները. Կայծակնային խաղի ԱԱ
Մոսկվայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Առաջին օրն անցկացվել է 21 տուրից 12-ը։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Լեւոն Արոնյանը, Մանուել Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք վաստակել են 8-ական միավոր։ Զավեն Անդրիասյանն ունի 6,5, Տիգրան Պետրոսյանը՝ 6, Հրանտ Մելքումյանը՝ 5,5, Արման Փաշիկյանը՝ 5։
Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 10 միավոր։
Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին։