ՀԴԲ-ն ձերբակալել է ՌԴ քաղաքացիներին, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Ամանորին Սանկտ Պետերբուրգում
Ուրբաթ ՀԴԲ-ն ձերբակալել է Ռուսաստանի երկու քաղաքացիների, որոնք մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Ամանորին Սանկտ Պետերբուրգում՝ մարդկանց կուտակման վայրերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հանցագործությունը նախապատրաստելու մասին տեղեկատվությունը տրամադրել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հանցագործության նախապատրաստում», «Ահաբեկչություն» եւ «Ահաբեկչական կազմակեչպությունների գործունեության մասնակցություն» հոդվածներով:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան ահաբեկչությունը կանխարգելելու համար: Համաշխարհային առաջնորդները պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ահաբեկչությունը կանխելու գործում:
2017 թվականին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նույնպես նախազգուշացրել էին ռուս գործընկերներին Սանկտ Պետերբուրգի Կազանյան տաճարում, ինչպես նաեւ քաղաքի այլ մարդաշատ վայրերում նախապատրաստվող ահաբեկչության մասին: