Չինացի ծրագրավորողները ռոբոտացված կատուներ են ներկայացրել
MarsCat ռոբոտացված կատուն ներկայացվել է չինական Elephant Robotics ընկերության կողմից: Այդ նորույթը կարող է դառնալ ընտանի կատու: Այն ծրագրավորված է այնպես, որ կարող է զարգացնել իր բնավորությունը՝ կախված կենդանու նկատմամբ տերերի վերաբերմունքից: Նորույթը կներկայացվի մի քանի գույնով, գրում է Planet Today-ը:
Արտաքին տեսքով եւ ֆունկցիոնալ հագեցվածությամբ MarsCat-ը շատ նման է ավելի վաղ թողարկված Sony Aibo շներին: Օգտատերերը կարող են ընտրել իրենց կենդանու գույնը՝ սպիտակ, մոխրագույն, նարնջագույն կամ սեւ:
Ռոբոտը համալրված է սենսորներով, 5 մ/պ տեսախցիկով, որը տեղադրված է դիմային անցքում: Արդյունքում կատուն կարող է արձագանքել մարդու գործողություններին, կոորդինացնել իր շարժումները, ճանաչել իր տիրոջը:
Կան նաեւ այնպիսի նրբություններ, ինչպիսիք են տեղադրված մարտկոցի հնարավորությունները: Ռոբոտին ակտիվ օգտագործելու դեպքում մարտկոցը կաշխատի շուրջ երեք ժամ, հակառակ դեպքում՝ մինչեւ հինգ ժամ:
Երբ ռոբոտացված կատվին մարդը շոյի, ապա դրա կորպուսով պատասխան արձականք կանցնի վիբրացիայի տեսքով: MarsCat-ի հիշողության մեջ կա 20 բառ, ինչը թույլ է տալիս ինչ-որ չափով զրուցել կենդանու հետ: Բնականաբար, կատուն նաեւ կարող է մլավել:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այդ նորույթը կհամապատասխանի ալերգիկներին եւ մարդկանց, որոնք հետեւում են տեխնոլոգիական զարգացմանը: